hraparak.am-ի փոխանցմամբ՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանից երեկ հետաքրքրվեցինք Սյունիքում իր մարզպետ դառնալու հավանականության մասին:
Նա սկզբում չի ցանկացել պատասխանել, հետո, երբ հարցը ձեւակերպել են ավելի հայրենասիրական համատեքստում, հետաքրքրվելով, թե արդյոք ցանկություն ունի՞ ծառայել Սյունիքին, Ասրյանն ասել է. «Ուրեմն նախ ինչ վերաբերում է ցանկությանը, ես իմ ապրած 44 տարիների ընթացքում բազմիցս համոզվել եմ, որ եթե մարդը, մարդկային տեսակը ցանկություն չունի ծառայելու իր ժողովրդին, ուրեմն նա հոգեկան շեղումներ ունի, նա հոգեկան հիվանդ է: Տվյալ դեպքում ո՞նց կարող է Խաչիկ Ասրյան տեսակը ցանկություն չունենա ծառայելու իր ժողովրդին, առավել եւս սյունեցիներին, որի ծնունդն եմ ես»:
Մանրամասները` hraparak.am-ում