Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով էլեկտրոնային կրիչների ներկրումը ՀՀ կսահմանափակվի: Կառավարությունն առաջիկա նիստում նախատեսում է այդ մասին որոշում ընդունել:
Ըստ այդմ՝ ՀՀ ներմուծվող ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների ընդհանուր քանակը, որոնց վրա դրոշմապիտակի առկայությունը պարտադիր չէ, չի կարող գերազանցել 10-ը:








































