Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային երեկ տեղափոխել էին հիվանդանոց` քաղցկեղի բարդացման պատճառով:
Կատալոնացի մասնագետին իր աջակցությունն է հայտնել նաև Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը:
«Տիտոն բավականաչափ ուժ ունի, որ հաղթահարի այս ամենը: Դա ֆուտբոլի ուժն է, դա մարդկանց ուժն է: Այդ պայքարը չի կարող ապարդյուն լինել»,- հայտարարել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ այսօր Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ նրա մոտ կրկնվել է լսողական ապարատի քաղցկեղը, որի դեմ նա անցած տարի վիրահատվել էր:





































