Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր վաղեմի ընկերուհու՝ երգչուհի Սոֆո Նիժարաձեի համար Մանհեթենում գնել է 2 մլն դոլար արժողությամբ բնակարան: Այս մասին հայտնում է վրացական «Ամբեբի» պորտալը՝ հղում անելով երգչուհու մերձավոր շրջապատից աղբյուրին:
Սաակաշվիլին ու երգչուհին նորությունը դեռ չեն մեկնաբանել:
Պորտալի տվյալներով՝ Նիժարաձեն վերջերս տեղափոխվել է Ամերիկա ու մտադիր է այնտեղ կարիերա անել: Ինչպես հայտնում է պորտալը, ԱՄՆ-ում նրանց հաճախ են միասին տեսնում սրճարաններում, բարերում ու հեծանվային զբոսանքների ժամանակ:
Նիժարաձեն երգում էր Ռուսաստանում, սակայն 2008թ. պատերազմից հետո վերադարձել էր հայրենիք:












































