ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հուսով է, որ մինչև հոկտեմբերի 1-ը պապիկ կդառնա: Այս մասին Քլինթոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում: Նշվում է, որ ավելի վաղ Բիլ և Հիլարի Քլինթոնները նախընտրում էին չմեկնաբանել իրենց դստեր՝ Չելսիի հղիության մասին լուրը, սակայն իրենց ուրախությունն ամուսինները զսպել չեն կարողացել:
«Հույս ունեմ, որ մինչև հոկտեմբերի 1-ը պապիկ կդառնամ: Չեմ համբերում: Հիմա մենք զգոն ենք»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը: Նա նշել է, որ երեխայի սեռը հայտնի չէ: «Ես չգիտեմ: Աղջիկս և փեսաս նախընտրեցին չիմանալ: Նրանք անակնկալ են ուզում»,- ասել է Քլինթոնը:
Ապրիլին հաղորդվում էր, որ Չելսի Քլինթոնն ու նրա ամուսինը՝ Մարկ Մեզվինսկին, սպասում են իրենց առաջնեկին: «Հույս ունեմ, որ իմ երեխաների համար կլինեմ նույնքան լավ մայր, որքան ինձ համար եղել է մայրս»,- ասել է նախկին նախագահի դուստրը:










































