Ավստրալիայի Դարվին քաղաքում ամբողջովին մերկ տղամարդը զբոսնել է Casuarina Square առևտրի կենտրոնում: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, հայտնում է NT News-ը:
Մերկ հաճախորդի մասին հայտնել են առևտրի կենտրոնի պահակախմբին, սակայն նրան չի հաջողվել բռնել. նա փախել է օրինապահներից:
Վերակացու Ռոբերտ Բերգոյնը հայտնել է, որ դեպքից կես ժամ առաջ Դարվինի Թագավորական հիվանդանոցից փախել է 28-ամյա հիվանդ, որը թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Նա հիվանդանոցից փախել է նախքան բժշկական օգնություն ցուցաբերելը: Առայժմ պարզ չէ՝ արդյոք այդ երկու դեպքերը կապվա՞ծ են:
«Միակ ընդհանուր բանը, որ նրանք ունեն, մորուքն է»,- նշել է ոստիկանը:










































