ԱՄՆ-ում մարիխուանայի օրինական վաճառքի կենտրոններում գնորդներին նորույթ են առաջարկել՝ կանեփ պարունակող սոուս պիցցայի համար: Այս մասին հայտնում է The Metro-ն:
Podey Pizza-ի յուրաքանչյուր տարայում պարունակվում է 300 միլիգրամ կանեփ: Ցանկացողները կարող են այն ձեռք բերել 20 դոլարով՝ ներկայացնելով բժշկի դեղատոմս:
Տեխնոլոգները խոստանում են, որ լցոնի ազդեցությունը կզգան նույնիսկ գեր մարդիկ: Ընկերությունը սոուսի ստեղծման ընթացքում մեծաթիվ փորձեր է կատարել կամավորների մասնակցությամբ:
ԱՄՆ մի շարք նահանգներում թույլատրված է թեթև թմրանյութի օգտագործումը բժշկական նպատակներով:
Podey Pizza-ն մարիխուանայի պարունակությամբ առաջին սոուսն է: Սակայն մարիխուանայով պատրաստի պիցցա առաջարկում են շատ սրճարաններ ու ռեստորաններ (օրինակ՝ Կամբոջայում):











































