Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հայաստանցիները ԵՄ անդամ երկրներում քաղաքական ապաստան ստանալու զրո տոկոս շանս ունեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բելգիայի Ներքին գործերի նախարարության ներգաղթի վարչության փորձագետ Քեթի Վերսելենը:

Տիկին Վերսելեն, հետխորհրդային երկրների բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝  հայեր տարբեր պատճառներով  քաղաքական ապաստան  են հայցում Եվրամիության անդամ երկրներից՝ Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա: Երբ հայտնաբերվում է, որ նրանց կացությունն այդ երկրներում ապօրինի է, ի՞նչ է նրանց սպառնում:

Այո՛,կան շատ հայեր, որ գալիս են Եվրամիության անդամ երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդեռլանդներ, և ապաստան հայցում: Բայց այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են քաղաքական ապաստան ստանալու համար՝ գործնականորեն պատճառ չեն և ապաստան ստանալու հիմք չեն կարող լինել: Հայերը հիմնականում գալիս են տնտեսական և ոչ քաղաքական պատճառներից ելնելով, հետևաբար ապաստան ստանալ չեն կարողանում, և ամեն ինչ ավարտվում է բացասական պատասխանով: Նրանք պարզապես չեն համապատասխանում Ժնևի կոնվենցիայի սկզբունքներին:

Մենք ունենք այսպիսի մի տեղեկություն, որ շատ հայեր Եվրամիության անդամ երկրներում  փոխում են իրենց ազգությունը՝ նույնիսկ քուրդ, թուրք ու ադրբեջանցի ներկայանում՝ ապաստան ստանալու համար:

– Առաջին փուլում գուցե  մենք չենք ունենում  կոնկրետ փաստեր  ապաստան հայցողի ինքնության մասին։ Բայց երբ հաջորդ փուլերում հայտնաբերվում է՝ բացասական պատասխան են ստանում և ետ ուղարկվում իրենց երկիր:

Ըստ Ժնևի կոնվենցիայի՝ դու կարող ես քաղաքական ապաստան ստանալ՝  5 տարբեր պատճառներից ելնելով՝ ռասայական խտրականության, ազգության, կրոնական, քաղաքական  հալածանքների կամ խմբի պատկանելության պատճառներով: Այս 5 սկզբունքներն են, որ բոլոր մարդկանց համար նույնն են: Բոլոր երկրներում էլ քո դիմումը նայելիս՝ այս 5 սկզբունքների վրա են ուշադրություն դարձնում։ Իհարկե, եթե դու եկել ես Սիրիայից, ապա քաղաքական ապաստան ստանալու հավանականությունը 100 տոկոս է, որովհետև բոլորն աշխարհում գիտեն, որ Սիրիայի ժողովուրդը շատ է տառապել: Բայց երբ դու գալիս ես Հայաստանից, հավանականությունը համարյա 0 է, որովհետև բոլորը գիտեն, որ Ձեր երկիրը քաղաքականապես ապահով է: Եվ ընդհանրապես մենք գիտենք, որ Հայաստանից գալիս են ոչ թե կրոնական, քաղաքական և այլ հալածանքների պատճառով, այլ տնտեսական խնդիրներից ելնելով:  Բայց տնտեսական  խնդիրներից ելնելով ապաստան ստանալու հասկացություն գոյություն չունի:

Ինչպե՞ս են հիմնականում հայերը  բացատրում իրենց ապաստան ստանալու  ցանկությունը: Մենք  գիտենք, որ շատերը նաև բժշկվելու համար են գնում, որովհետև, օրինակ, Բելգիայում բժշկությունն անվճար է, կամ եթե նույնիսկ անվճար էլ չէ, ապա հաստատ ավելի  մատչելի է, քան Հայաստանում:

Չկա առողջական խնդիրների, բժշկվելու ապաստան հասկացություն: Եթե դու ունես առողջական խնդիր, դու, իհարկե, կարող ես գալ Եվրոպական միության անդամ երկիր, բայց այն դեպքում, երբ ունես մուտքի այցագիր, այսինքն՝ դու կարող ես դա անել օրինական ճանապարհով: Եթե դու ունես այնպիսի հիվանդություն, որը չի կարող բուժվել Հայաստանում և դու գիտես բժիշկ, որ կարող է բուժել այդ հիվանդությունը Եվրամիության անդամ որևէ երկրում, և նա երաշխավորում է, որ կարող է բուժել քո հիվանդությունը, ուրեմն  դու գնում ես դեսպանատուն կարճաժամկետ կամ երկարաժամկետ մուտքի այցագիր ստանալու համար: Եթե քո դիմումը բավարարվում է, ապա դու կարող ես գնալ այդ երկիր բուժվելու:

Այդուհանդերձ, կան շատ դեպքեր, երբ հայերը անօրինական ճանապարհների են դիմում քաղաքական ապաստան ստանալու համար: Ինչպե՞ս  են այս ամենից տուժում այն բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինական ճանապարհով դիմում են դեսպանատուն մուտքի այցագիր ստանալու և  ինչ-որ պատճառով Եվրամիության անդամ  երկիր մեկնում, օրինակ՝ լրագրողներ, մարզիկներ:

Դուք երկու հարց տվեցիք, առանձին-առանձին պատասխանեմ:

Երբ որևէ մեկը խնդրում է կարճաժամկետ մուտքի այցագիր, ապա պետք է անձնագիր ներկայացնի դեսպանատուն, և այնտեղ էլ պարզվի, որ տվյալ անձը որևէ խնդիր չի ունեցել: Բացի այդ, պետք է ապացուցես, որ դու իսկապես հենց այդ նպատակով ես մեկնում՝ որպես տուրիստ, թե այլ,  պետք է նաև ապացուցես, որ ունես բավարար գումար, որպեսզի կարողանաս հոգալ քո ծախսերն այդ երկրում: Եթե նրանք տեսնեն, որ անօրինական միգրացիայի ռիսկ կա, ապա լրացուցիչ հարցեր կտան, որպեսզի պարզեն՝ այդ  մարդը հետո կվերադառնա՞, թե՞ ոչ: Եթե տեսնեն, որ ռիսկեր կան, և բերված պատճառաբանությունը չի բավարարում, ապա վիզայի տրամադրումը կարող է մերժվել: Հայաստանն ունի շատ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ խախտել են օրենսդրությունը, և բնական  է, որ նրանք չեն ստանա մուտքի այցագիր:

Դուք հարցրեցիք նաև լրագրողների, մարզիկների մասին: Հայաստանն  ու Եվրամիությունը  Ռեադմիսիայի համաձայնագիր են ստորագրել, որով այդ դասի մարդկանց համար  բոլոր գործընթացները դյուրացված են, և այս դեպքում շատ ավելի հեշտ է մուտքի այցագիր ստանալը:

Տարեցտարի աճո՞ւմ է այն մարդկանց թիվը, որոնք քաղաքական ապաստան են խնդրում, թե՞ հակառակը՝ նվազում։

Քիչ թե շատ ստաբիլ վիճակ է: Գուցե նաև Ֆրանսիայում Բելգիայում և Գերմանիայում հայերի թիվը նվազումէ, դա դրական երևույթ է: Մարդիկ գնալով  ավելի գիտակցված են դառնում և ավելի  շատ գիտելիքներ են ձեռք բերում՝ այդ բոլոր գործընթացներն անցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում