Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական «ՊՍԺ»-«Լիոն» խաղի ժամանակ տեղի ունեցած դեպքը կենթարկվի լիգայի կարգապահական կոմիտեի քննությանը:
Խոսքը գնում է այն դրվագի մասին, երբ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ոտքով հարվածեց ընկած Դեյան Լովրենի գլխին:
Այս արարքը Զլատանը պետք է բացատրի կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ:





































