Ավարտվեցին նաև «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբի 5 տուրի մյուս երկու հանդիպումները:
Հայաստանի հավաքականի հետ նույնքան միավորներ վաստակած Սլովակիայի և Իռլանդիայի հավաքականները հաղթանակներ տոնեցին և վաստակած 10-ական միավորով ռուսների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Սլովակները հյուրընկալվելիս Սեբոյի խփած միակ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով պարտության մատնեցին Անդորրայի հավաքականին:
Իռլանդիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ մակեդոնացիների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը 8 միավորով 4-րդ տեղում է: Մակեդոնիան ունի 4 միավոր, իսկ Անդորրան դեռևս միավոր չի վաստակել:






































