Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Ունենք կախյալ անկախություն». Ռազմիկ Դավոյան

«Առաջին լրատվական»-ը զրուցել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ:

Անկախությունը մեզ ի՞նչ տվեց, ի՞նչ ձեռքբերումներ ունենք անկախության այս տարիների ընթացքում և ի՞նչ կարող էինք ունենալ, որ չունենք:

Ինչքան էլ կրկնենք այն բնորոշումները, որ անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի, յուրաքանչյուր ազգի, պետության երազանքն է՝ տրաֆարետ չի դառնա, որովհետև բովանդակությունը չի մաշվում: Ես պետք է ասեմ, որ անկախությունը մեծագույն պրոբլեմներ ունի: Ամենամեծ պրոբլեմն այն է, որ անկախությունից հետո մենք, անկախության տարիների առաջին իշխանությունները սևեռվեցին ոչ թե աշխատանքի, այլ թալանի և ավերի վրա: Դա անկախությանը հասցված ամենամեծ վնասն էր: Որովհետև անկախությունը կարող է ամրանալ միայն նվիրական աշխատանքով: Դժվար գործ է, և հայտնի է բոլորին, որ անկախություն ասվածը ժամանակակից աշխարհում հարաբերական է, որովհետև աշխարհում կապված են բոլոր օղակները: Մեր անկախության գլխավոր խնդիրները կապվում են օտարների հետ՝ թե՛ կախման մեջ են դնում, թե՛ օգնում են անկախ լինել՝ տարբեր խնդիրներ են:

Անկախությունը պետք է կարողանաս իմաստավորել: Վերջին տասնամյակի ընթացքում քայլեր արվել են բովանդակելու անկախությունը՝ մեր ազգային ամենակարևոր խնդիրների լուծումները գտնելու համար: Ու արդեն աներկբա նվաճում է Ղարաբաղի անկախությունը, մեր բանակի կայացումը, և հույսերի մեծ դաշտ է ներկայացնում այսօրվա ծրագրերը: Գյուղը, գյուղի վերականգնումը դարձել է առաջնահերթություն մեր բարձրագուն իշխանության քաղաքականության համար:

Անկախությունն այդքան հզոր բաներ տվել է մեզ: Տվել է արտաքին քաղաքականության մեջ մեր մեծ խնդիրը՝ դա Հայոց հարցի ծավալուն ձևով ներկայացումն է: Թուրքերի հետ մեր նորմալ հարաբերությունները դեռևս արդյունք չեն տվել, բայց մենք խոնարհված չենք, որովհետև դա դարձել է աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերից մեկը:

Քանի որ անկախությունը հարաբերական, ավելի լայն հասկացություն  է,  այս  պահին  եթե մի  քանի  բառով բնորոշեք՝ ինչպիսի՞  անկախություն  ունենք մենք:

Եթե ինքս ինձ չխաբեմ և ուրիշներին չխաբեմ, ապա կախյալ անկախություն: Մենք հիմա ունենք կախյալ անկախություն, բայց ունենք այնպիսի մարդիկ, ովքեր ձգտում են լիարժեք անկախության:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում