Goal.com-ի փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունն իրականացնելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պետք է տրանսֆերային ռեկորդ սահմանի:
Անգլիացիները Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերման տարբերակներ են դիտարկում: Ինչպես գիտեք, հարձակվողը 5 տարի առաջ «Ռեալ»-ի կազմը համալրեց 94 մլն եվրոյի դիմաց:
Այսպիսով` Մադրիդ կարող է տեղափոխվել Հոլանդիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Ռոբին վան Պերսին: Goal-ի տեղեկություններով` եթե թիմը վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո գնի Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը, հոլանդացին ավելորդ կդառնա Վան Գալի կոլեկտիվում:
Վան Պերսիի տրանսֆերը «Ռեալ»-ի համար կարող է արժենալ 25 մլն եվրո, իսկ «Յունայթեդ»-ն այդպիսով կվճարի մադրիդյան ակումբի պահանջած գումարի մի մասը:
Նշվում է, որ Ռոնալդուին «Օլդ Թրաֆորդ»-ում տեսնելու համար «կարմիր սատանաներ»-ը ստիպված կլինեն վճարել ևս 95 մլն եվրո: