Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է լքել իր զբաղեցրած պաշտոնը: Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Պարբերականը նշում է, որ Պերեսը դժգոհ է թիմի ցուցադրած խաղից և արդյունքներից: «Էսպանյոլ»-ի դեմ սեփական հարկի տակ կայացած խաղը ոչ-ոքի ավարտելուց հետո (2:2) կատալոնական «Բարսելոնա»-ի նկատմամբ միավորների տարբերությունը կազմում է 13 միավոր:
Sport.es-ը հավաստիացնում է, որ Պերեսն արդեն իրեն փոխարինող է փնտրում առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ:







































