«ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, թե իշխանությունները կեղծել են ընտրությունները, որ ապահովվի ընդդիմության մուտքը խորհրդարան»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Դուք չմիջամտեցիք, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ միանում եք Գալուստ Սահակյանի ինքնախոստովանական ցուցմունքին»:
«Հռետորը պետք է մի քանի տարի մնա ստե, որ հասկանա՝ Գալուստ Սահակյանն ինչ է ասում: Ես ընդամենը ասել եմ, թե էնքան ասացին՝ ես էլ հավատացի, որ ընտրախախտումներ են արել, դրա շնորհիվ եկել են խորհրդարան»,- հակադարձեց Գ. Սահակյանը:
Հ. Աբրահամյանն իր հերթին նկատեց, թե «այնպես չի հասկացել, ինչպես Լ. Զուրաբյանն է ասում»:











































