Գերմանական Haribo հրուշակեղենի ընկերությունը շահել է շվեյցարական Lindt շոկոլադային ընկերության ներկայացրած դատական հայցը՝ կապված հայտնի «արջուկների» արտադրմանը` հայտնում է The Local-ը:
Haribo-ն, որը մարմելադային արջուկներ է սկսել արտադրել շուրջ 100 տարի առաջ` Gold Bears անվանումով, հայտարարել է, որ գնորդները կարող են շփոթել երկու արտադրանքները` այն բանից հետո, երբ Lindt-ը որոշեց զբաղվել շոկոլադե արջուկների արտադրմամբ, որոնք հայտնի էին Gold Teddy անվանումով:
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, գերմանական շրջանային դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Haribo-ի և արգելեց մրցակցի շոկոլադային արջուկների արտադրությունը:









































