Sunday, 14 06 2026
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Բացահայտվել է Թուրքիայի ԱԳՆ-ի լիբիական գաղտնի պլանը

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, բացահայտվել է Թուրքիայի արտգործնախարարության լիբիական գաղտնի պլանը: Երբ Լիբիայում ներքին բախումներ սկսվեցին, փետրվարի 20-ի գիշերը Թուրքիայի արտգործնախարարության շենքում գումարվել է դրանց նվիրված համաժողով, որին մասնակցել են փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանը և բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ:

Համաժողովում քննարկվել է Լիբիայում գտնվող թուրք քաղաքացիների փրկության խնդիրը: Հաշվի առնելով Լիբիայում օրեցօր վատթարացող իրավիճակը` համաժողովում որոշում է կայացվել անմիջապես տարհանել Լիբիայում գտնվող 25.000 թուրք քաղաքացիներին:

Դրա համար թուրքական կողմն ուներ ընտրության երեք հնարավորություն. ա) սեփական քաղաքացիներին տարհանել Տրաբլուսի ու Բենղազիի օդանավակայանների միջոցով, բ) նույն քաղաքների նավահանգիստների միջոցով, գ) Թունիսի ու Եգիպտոսի սահմանին մոտ գտնվողներին էլ տարհանել այդ երկրների ցամաքային ճանապարհներով:

Ապա համաժողովում հնչել է հետևյալ հարցը. «Իսկ եթե իրադարձությունները զարգանան վատ սցենարով, այդ դեպքում ի՞նչ պետք է անենք», ինչի արդյունքում էլ օրակարգ է մտել 4-րդ` ռազմական միջամտության, տարբերակը: Զինվորականները պատասխանել են, որ, հանուն իրենց քաղաքացիների փրկության, իրենք պատրաստ են գնալու ամեն ինչի և, մասնավորապես, պատրաստ են իրենց վերահսկողության տակ առնել Բենղազիի օդանավակայանն ու նավահանգիստը, ինչն ամենահարմար ու նպատակային տարբերակն է: Բացի այդ, նշվել է, որ Քուֆրա քաղաքում առկա է չգործող օդանավակայան, ինչը նույնպես կարող է ծառայել թուրք քաղաքացիների տարհանմանը:

Թուրք բարձրաստիճան զինվորականները պատրաստակամություն են հայտնել Քադաֆիի ուժերի կողմից չվերահսկող Բենղազիի ու Քուֆրայի օդանավակայաններում իջեցնել C-130 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ, սակայն միևնույն ժամանակ ընդգծել են այն հանգամանքը, որ մինչ այդ դրանք պետք է իրենց վերահսկողության ներքո անցած լինեն:

Դրա համար էլ սկզբնական փուլում հատուկջոկատայիններով լի 4 ինքնաթիռներ պետք է դեսանտ իջեցնեին այդ օդանավակայաններում, ապա հատուկջոկատայիններն իրենց վերահսկողության տակ էին առնելու օդանավակայաններն ու ապահովելու էին թուրք քաղաքացիների անվտանգ տարհանումը դրանցով:

Համաժողովի նույն գիշերը Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել է լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիին և պլանի իրականացման թույլտվություն խնդրել: Դա ստանալուց հետո նա ևս մեկ անգամ է զանգահարել Քադաֆիին: Վերջինիս համաձայնությունը ստանալու հաջորդ օրն իսկ սկսվել է պլանի իրականացումը: Սակայն ռազմական միջամտության կարիք չի առաջացել, և թուրքական կողմին հաջողվել է հանգիստ իրականացնել իր քաղաքացիների տարհանման գործընթացը:

Հիշեցնենք, որ Լիբիայից 25.000 թուրք քաղաքացիների փրկության գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո Դավութօղլուն հայտարարեց, որ դա Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում իրականացված խոշորագույն տարհանման գործընթացն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում