Չինացի պաշտոնյան երկու տարվա հետաձգմամբ մահապատժի է դատապարտվել՝ ավելի քան 7 մլն դոլարի կաշառքի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Չինաստանի դատական ինֆորմացիայի պորտալը:
Դատարանը մեղավոր է ճանաչել Ցզյանս Ու Չժիմին լիազորությունների և ծառայողական դիրքի չարաշահման մեջ: Ինչպես բացատրել է հետաքննությունը՝ 2002-2011 թթ. ընթացքում պաշտոնյան ընդհանուր 7.5 մլն դոլարի չափով կաշառք է ստացել: Դրամական պարգևատրման դիմաց նա աջակցել է աշխատանքի տեղավորման և մի շարք խնդիրների լուծման հարցում:
Համաձայն ներկայում գործող օրենքների՝ մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ: Նախկին պաշտոնյայի ողջ ունեցվածքը առգրավված է:
Կաշառակերության դեմ պայքարը Չինաստանի քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է: Վերջին տարիների ընթացքում տասնյակ պաշտոնյաներ դատապարտվել են ազատազրկման և նույնիսկ մահապատժի:









































