Հարավային Կորեայում ավարտվել է նախագահի ընտրության քվեարկությունը: Ավելի քան 13.5 հազար ընտրական տեղամասեր իրենց աշխատանքը ավարտել են տեղական ժամանակով ժ. 18.00-ին` հայտնում է RIA Novosti-ն:
Նախնական տվյալների համաձայն` ընթացիկ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 70.1%: Հարավային Կորեայի ընտրական հանձնաժողովի տվյալով՝ ավելի վաղ 898.86 հազար քաղաքացի քվեարկել են դուրս գրված թերթիկով:
KBS հեռուստաալիքը ներկայացնում է exit-polls-ի տվյալները, համաձայն որոնց՝ Պակ Կին Հեն առաջատար դիրքում է ու կարող է դառնալ առաջին կին նախագահը Հարավային Կորեայի պատմության մեջ:
Հարավային Կորեայի նախագահի ընտրության քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 19-ին` տեղական ժամանակով ժ. 06.00-ին (Երևանի ժամանակով ժ. 01.00-ին):
Ինչպես եզրակացնում են փորձագետները, հիմնական պայքարը կծավալվի իշխող «Սենուրի» («Նոր սահմանների») կուսակցության 60-ամյա Պակ Կին Հեի և Միավորված դեմոկրատական կուսակցության 59-ամյա Մուն Չժե Ինի միջև:
Հարցումների համաձայն՝ երկու թեկնածուների միջև տարբերությունն այնքան աննշան է, որ դրանց արդյունքները, ըստ Հարավային Կորեայի ԿԸՀ-ի, հայտնի կդառնան տեղական ժամանակով ժ. 23.00-ից ոչ շուտ (Երևանի ժամանակով ժ. 18.00-ին):
Ներկայիս նահագահ Լի Մեն Բակը երկրի ղեկավար էր ընտրվել 2007թ.՝ ստանալով ընտրողների ձայների 48.7%-ը: Նրա լիազորությունների վերջնաժամկետը լրանում է 2013թ. փետրվարին:











































