Ավելի քան հարյուր ֆերմերներ Մորլե քաղաք են եկել իրենց տրակտորներով: Նրանք քաղաքի փողոցներում լցրել են տասնյակ տոննաներով բանջարեղեն և հրկիզել են հարկային ծառայության, ինչպես նաև Գյուղատնտեսության աշխատակիցների փոխօգնության միության շենքերը՝ այդպես իրենց դժգոհությունը հայտնելով ցածր գների, բարձր հարկերի և բյուրոկրատական խարդախությունների դեմ:
Հրշեջները չեն կարողացել մոտենալ հրդեհի օջախներին բազմաթիվ տրակտորների պատճառով: Անկարգությունների ընթացքում քաղաքի ժանդարմերիան չի հայտնվել:
«Այն, ինչ տեղի է ունեցել մեծ հուսահատության նշան է: Մասամբ դա նույնիսկ սարսափելի է»,- նշել է Մերձմորլեի քաղաքապետ Սենթ-Մարտեն-դե-Շամը:
Ավելի ուշ ցուցարարները մայրուղու վրա են լցրել մի քանի տոննա բանջարեղեն՝ արգելափակելով երթևեկությունը դեպի շրջանի գլխավոր քաղաք Բրեսթոն: Ճանապարհը փակ է մինչև հիմա:
Մորլեի քաղաքապետ Անես Լե Բրյոնը հայտարարել է, որ որպես քաղաքի ղեկավար պետք է քննադատեր ցուցարարների գործողությունները, սակայն միևնույն ժամանակ հասկանում է գյուղացիների հուսահատությունը, ովքեր ամեն առավոտ արթնանում են այն մտքով, որ աշխատելու են առանց եկամուտի և նույնիսկ վնասով:









































