«Հարավային գազային միջանցքն» իսկական աշխարհաքաղաքական նախագիծ է՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ վստահություն հայտնելով, որ այն կդառնա 21-րդ դարի պայմանագիր: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին Բառոզուն ասել է այսօր Բաքվում անցկացվող «Դարի պայմանագրի» 20-ամյակին և «Հարավային գազային միջանցքին» նվիրված հանդիսավոր միջոցառման մասնակիցներին հղված տեսաուղերձում:
Նա նշել է, որ այսօր Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում նավթի եվրոպական ներկրման գործում: «Միաժամանակ, մենք ընդգծում ենք առաջընթացը «Հարավային գազային միջանցքի» հարցում»,- ավելացրել է Բառոզուն:







































