ԱՄՆ-ը սուր քննադատության է ենթարկել Իսրայելին Արևելյան Երուսաղեմում բնակավայրերի լայնածավալ շինարարություն սկսելու ծրագրերի համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը:
Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խիստ հիասթափված է, որ Իսրայելը շարունակում է պահպանել նման կաղապարի վարքը, ինչը նախատեսում է սադրիչ գործողություններ:
«Այդ անընդմեջ հայտարարությունները և նոր շինարարության ծրագրերը հակասում են խաղաղության գործընթացին»,-հավելել է նա:
Նրա խոսքերով՝ Իսրայելի առաջնորդները միշտ ասում են, որ սատարում են Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորմանը՝ երկու պետությունների գոյության հիմքի վրա: Սակայն, Վաշինգտոնի տեսանկյունից, Իսրայելի ներկայիս նման գործողությունները միայն սրում են վտանգը նպատակին հասնելու ճանապարհին:
Նուլանդն ընգծել է, որ պաղեստինիցները և իսրայելցիները պետք է ճեղքեն «սադրիչ գործողությունների» արատավոր շղթան: Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում ՄԱԿ Անվտանգության խորհրդին դիմելու եվրոպացիների նախաձեռնությանը՝ Իսրայելի գործողությունները դատապարտելու նպատակով:
«Մենք չենք կարծում, որ դա արդյունավետ կլինի, և հստակ հասկացրել ենք դա»,- հավելել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանությունները սկսել են համաձայնեցման գործընթաց, ըստ որի՝ Երուսաղեմում սկսվելու է լայնածավալ շինարարություն 1967 թ. սահմանների գծից դուրս:









































