Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր հիասթափությունն է հայտնել` երկրապուների կողմից կիսապաշտպան Մեսութ Օզիլին հասցեագրված սուր քննադատությունների կապակցությամբ: Մասնագետը նշել է, որ «զինագործներ»-ի երկրպագուները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը գերմանացի լեգեոների նկատմամբ:
«Լավ կլինի, որ երկրպագուները հանգստանան և աջակցեն նրան: Հասկանում եմ, որ դուք ցանկանում եք, որպեսզի լավագույն խաղացողները որոշեն բոլոր հանդիպումների ելքը: Բայց բոլորի մոտ էլ պահեր են լինում, երբ դա չի ստացվում:
Դուք պետք է օգնեք: Չէ՞ որ ակումբը երկրպագուների, խաղացողների և ղեկավարների միասնությունն է: Մենք պետք է միասնական լինենք և հաղթահարենք բարդ ժամանակաշրջանը: Չեմ հասկանում, թե ինչու եք միշտ ամեն ինչում մեղադրում Օզիլին»,- «Արսենալ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:








































