Վեց միլիոն ճանապարհորդներ հարցման ընթացքում գնահատական են տվել աշխարհի հուրանոցների մաքրությանը՝ հայտնում է Daily Mail-ը:
Եվրոպայում ամենակեղտոտ հյուրանոցների վարկանիշում առաջատարը Լոնդոնի հյուրանոցներն են:
Հյուրանոցների մաքրության հակավարկանիշում տասնյակը համալրել են բացառապես եվրոպական մայրաքաղաքների հյուրանոցները: Երկրորդ տեղում Օսլոն է, որին հաջորդում է Ամստերդամը: Չորրորդ տեղում Կոպենհագենն է, հաջորդում են Փարիզը, Աթենքն ու Բրյուսելը:
Կեղտոտ հյուրանոցներից ամենամաքուրը Կիևի հյուրանոցներն են:










































