ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ-ի և Իրանի քննարկած գլխավոր թեմաներից է եղել «Իսլամական պետության» դեմ պայքարը: Այս մասին հաղորդում է France Press-ը` վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեին:
«Գլխավոր ասամբելայում տեղի ունեցած բանակցությունները վերաբերվել են «Իսլամական պետության» ներկայացրած սպառնալիքին»,- ասել է նա:











































