ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագուն ֆուտբոլիստին ու լավագույն 5 գոլերը:
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել է «Պորտու»-ի կիսապաշտպան Յասին Բրահիմին, ով ԲԱՏԷ-ի հետ խաղում դարձավ հեթ-տրկի հեղինակ:
Լավագույն 5 գոլերի ցանկում են հայտնվել «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսի, «Զենիթ»-ի հարձակվող Հալկի, «Ռեալ»-ի ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեմայի, «Պորտու»-ի կիսապաշտպան Յասին Բրահիմիի ու «Սպորտինգ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Նանիի գոլերը:








































