Մոսկվայի «Սպարտակ»-ի նորեկ Յուրա Մովսիսյանը հայտարարեց, որ իր նոր թիմում չի վախենում մրցակցությունից:
«Հպարտանում եմ, որ պետք է հանդես գամ այս ակումբում: Այստեղ մրցակցությունը շատ լուրջ է: Պետք է պայքարեմ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Երբեք չեմ վախեցել մրցակցությունից: Որքան այն բարձր լինի, ավելի կնպաստի մեր հետագա հաջողությանը: Ես կներդնեմ բոլոր ուժերս, իսկ մարզիչը կորոշի, թե ով է խաղալու հիմնական կազմում:
Ռուսաստանի առաջնությունը շատ ուժեղ է, սակայն 6-րդ հորիզոնականը չի համապատասխանում «Սպարտակ»-ի պես ակումբին: Հուսով եմ, որ երբ սկսեմ խաղալ, օգնեմ շտկել այս իրավիճակը:
«Սպարտակ»-ը միշտ մի նպատակ է ունեցել. դառնալ չեմպիոն»,- հայտարարեց Մովսիսյանը:








































