Ռուսաստանի որոշ շրջաններում ջերմաչափի սնդիկի սյունը հասել է -41 աստիճանի, սակայն այն «չի սառեցրել» այս արկածախնդիր երիտասարդի ավյունը: Այդ մասին է վկայում YouTube-ում հայտնված տեսանյութը:
Փորձը իրականացվել է Նովոսիբիրսկում: Երիտասարդն իր բջջայինի էկրանին ցուցադրում է ջերմաստիճանը, որպեսզի դիտողների մոտ կասկած չառաջանա: Այնուհետև նա տաք հագնվում է, ձեռքն առնում եռման ջրով լի կաթսան ու դուրս գալիս պատշգամբ: Նա ջուրը թափում է դուրս և դրանով իսկ ամպի սյուն առաջացնում, որը քամու ընթացքի ուղղությամբ սկսում է շարժվել շենքի երկայնքով:
Երիտասարդն այդպիսով իրականացրել է ուժեղ սառնամանիքին եռացող ջրի գոլորշիացման ֆիզիկական փորձ:








































