Ադրբեջանը կմասնակցի մայիսի 10-13-ը Ստամբուլում կայանալիք ռազմական արդյունաբերության IDEF 2011 անվամբ ցուցահանդեսին: Այս մասին ադրբեջանական АПА գործակալությանը հայտնել են ցուցահանդեսի կազմկոմիտեից:
Ցուցահանդեսին կներկայացվեն նաև Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարության ձեռնարկություններում արտադրված զինատեսակները:
Հրավերներ են ուղարկվել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, պետական սահմանապահ ծառայությանը և այլ ռազմական գերատեսչությունների:
Ներկա դրությամբ, տարբեր երկրների 438 ընկերություններ հաստատել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսին: Դրանց մեծ մասը թուրքական են:
Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունից գործակալությանը հայտնել են, որ ցուցահանդեսին Ադրբեջանը կներկայացնի 75 անուն ռազմական արտադրանք:








































