Մեծ Բրիտանիայում նոր վիրուսի՝ «ստամոքսային գրիպի» արտասովոր ուժեղ համաճարակ է սկսվել: Ինչպես հաղորդում է Daily Telegraph թերթը` Անգլիայում ինֆեկցիան արդեն հասցրել է վարակել 900 հազար մարդու: Այս եղանակին նման բարձր ցուցանիշը սեզոնային վարակի ամենադրամատիկական սկիզբն է հետազոտությունների ողջ ընթացքում: Օրինակ՝ անցած տարի այդ վիրուսը ախտահարել էր նշված թվից կիսով ավելի քիչ մարդկանց:
Ըստ բուժաշխատողների տեղեկությունների՝ ախտահարվածների թիվը աճում է: Ինչպես պնդում են մասնագետները՝ հիվանդությունը ախտահարում է ստամոքսը առավելագույնը 5 օրով, իսկ լավանալուց դեռ մեկ շաբաթ անց էլ մարդը ի վիճակի է վարակել մյուսներին: