Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը շարունակում է ջանքեր գործադրել , որպեսզի Մադրիդի «Աթլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ կայանա: Այս մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Այդ կապակցությամբ նա Լոնդոն շրջագայության է հրավիրել Կոլումբիայի ազգային թիմի ֆուտբոլիստին: Աբրամովիչը հուսով է, որ կարող է համոզել Ֆալկաոյին, թե իր թիմ տեղափոխությունը իդեալական տարբերակէ Ֆալկաոյի համար:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ն նախատեսում է 56 մլն եվրո առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ իր` Ֆալկաոյի տարեկան վարձատրությունը 12.5 մլն եվրո կկազմի:
Հիշեցնենք` Ռադամել Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:





































