Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սխալմամբ գազը համարում է իր լավագույն «զենքը» ձմռան նախաշեմին: Այս մասին գրում է The Times-ը: Թերթի կարծիքով՝ Արևմուտքին իսկապես պետք է ռուսական գազը, սակայն ոչ այնքան, որքան թվում է Պուտինին, և ժամանակն է այդ մասին հայտնելու նրան:
Ինչպես կարծում է պարբերականը, պատժամիջոցներն արտացոլում են Ռուսաստանի և Արևմուտքի տնտեսությունների համեմատական հզորությունը: Եթե ԱՄՆ-ի ու ԵՄ-ի վրա է ընկնում համաշխարհային արտադրության 39 տոկոսը, ապա Ռուսաստանի դեպքում ցուցանիշը կազմում է 3 տոկոս: Այդ իսկ պատճառով, կարծում է թերթը, այդ առավելությունն անհրաժեշտ է օգտագործել Պուտինի վրա ազդելու, այլ ոչ թե ռուսական տնտեսությունը կործանելու համար:









































