84 տարեկանում մահացել է բրիտանացի ջազմեն Քեննի Ուիլերը, հայտնում է The Guardian-ը:
Փողահար և կոմպոզիտոր Ուիլերը Կանադայից Մեծ Բրիտանիա է տեղափոխվել 1952 թ.: Քննադատների ուշադրությունը գրավել է 1970-ականներին ոչ մեծ անսամբլների հետ մի շարք ձայնագրություններից հետո, որոնցից են Gnu High և Deer Wan ռելիզները:
Ուիլերը պարգևատրվել է Կանադայի շքանշանով՝ երկրի բարձրագույն քաղաքացիական մրցանակով:










































