Sunday, 05 07 2026
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է

ԲՀԿ Գյումրիի կառույցը կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանին

Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախագահական ընտրություններում եթե անգամ առաջադրվեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, միևնույն է, իրենց թեկնածու Սերժ Սարգսյանը Գյումրիում կհաղթեր:

Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններին, ճիշտ է, ՀՀԿ-ն Շիրակի մարզում հաղթեց, բայց Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին: ԲՀԿ-ն Գյումրիում հաղթանակ տարավ: Կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ն իր հաղթանակի համար պարտական է գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով մեծ ազդեցություն և լծակներ ունի այդ քաղաքում: Իսկ ՀՀԿ-ն էլ պարտվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատճառով, ով ոչ միայն լավ չաշխատեց, այլև արդեն իր վարքով խանգարեց ՀՀԿ-ին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դա հաստատեց նաև Ա. Գիզիրյանը՝ ասելով թե «պատասխանատու մարդիկ լավ չաշխատեցին»: Եվ ՀՀԿ-ն հենց այդ պատճառով էլ Վ. Ղուկասյանին այլևս չառաջադրեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, փոխարենը պաշտպանեց ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանին:

Ա. Գիզիրյանը նաև ասաց, թե ինքը կցանկանար, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր, և ժողովուրդը ևս մեկ անգամ տեսներ, որ ՀՀԿ-ն Գյումրիում խնդիրներ չունի: «Խորհրդարանական ընտրություններին մենք մարզում այնքան շատ ձայն տարանք, որ Գյումրիի պակասորդն ավելացրեցինք ու հաղթեցինք: Իսկ դա ասում է այն, որ եթե այս նախագահի ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրվեին, մենք էլի հաղթելու էինք միանշանակ: Ես դա ասել եմ նաև մինչև նրանց որոշումը: Հիմա կոնկրետ ԲՀԿ-ն չի առաջադրել, էլ ի՞նչ ենք խոսում»,- ասաց մարզպետը:

Ա. Գիզիրյանը նաև կարծիք հայտնեց, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ Գյումրիի կառույցը կցանկանա աշխատել իրենց թեկնածուի համար: «Պաշտոնապես աշխատելու համար չգիտեմ, նայած թե ինչ ցուցում կունենան, բայց տեղում կարծում եմ, որ քաղաքապետը կաշխատի ինչպես որ պետք է»,- ասաց նա:

Այնպես, ինչպես Հանրապետակա՞նը պաշտպանեց քաղաքապետ Ս. Բալասանյանին: «Իհարկե»,- եզրափակեց Ա. Գիզիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում