Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա հանդիպում կանցկացնի «Մայնց»-ի հետ:
«Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հրապարակել է թիմի հավանական մեկնարկային կազմը, համաձայն որի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա հանդիպման սկզբից:
«Բորուսիա». Վայդենֆելեր, Սոկրատիս, Գինտեր, Դուրմ, Պիշչեկ, Յոյիչ, Բենդեր, Մխիթարյան, Օբամեյանգ, Գրոսկրոյց, Ռամոս։
Հիշեցնենք` «Մայնց» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին: Երևանի ժամանակով այն կմեկնարկի 20:30-ին։










































