Շոտլանդացիների ավելի քան 60 տոկոսը քվեարկել է Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացման հարցով հանրաքվեում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախնական արդյունքներով՝ քաղաքացիների 54 տոկոսը դեմ է քվեարկել առանձնացմանը, 46 տոկոսը՝ կողմ: Վերջնական հաղթանակի համար անկախության հակառակորդներին անհրաժեշտ է հավաքել ևս 425.803 ձայն:
Համաձայն 32 կոմսություններից 26-ում քվեաթերթիկների հաշվարկի՝ անկախությանը կողմ է քվեարկել 1 մլն 176 հազար 952 մարդ, դեմ՝ 1 միլիոն 397 հազար 77-ը:









































