Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը պանրից է գիրացել՝ գրում է The Daily Mirror-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Կիմ Չեն Ինն «Էմմենտալ» տեսակի պանիր սկսել է սիրել դեռ Շվեյցարիայում սովորելու տարիներին: Փխենյանն այդ պանիրը ներկրում է հատուկ երկրի ղեկավարի համար, մինչդեռ երկրի միլիոնավոր քաղաքացիներ տառապում են սովից՝ ասվում է հոդվածում:
«Էմմենտալի» նկատմամբ մեծ սիրո պատճառով Կիմ Չեն Ինը գիրացել է, ինչի մասին վկայում են Փխենյանում վերջերս արված քրոնիկայի կադրերը՝ նշում է պարբերականը:
Հյուսիսային Կորեայից փախած հյուսիսկորեացի այլախոհների խոսքով՝ ավելորդ քաշի պատճառով վատացել է Կիմ Չեն Ինի առողջական վիճակը: Նրանց խոսքով՝ երկրի ներկայիս ղեկավարը գիրանում է իր պապին նմանվելու համար:











































