Վրաստանի ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն հայտարարել է, որ կարմիր շրջաբերականով միջազգային հետախուզում է հայտարարել հայտնի օրենքով գող Լաշա Պավելի Շուշանաշվիլու և Կախաբեր Պավելի Շուշանաշվիլու նկատմամբ, հաղորդում է Грузия Online-ը:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով, կարմիր շրջաբերականով հետախուզման ձևը ենթադրում է հիշյալ անձանց ձերբակալություն և հետագա հանձնում Վրաստանին:
Ըստ Թբիլիսիի քաղաքային դատարանի 2011թ.-ի մարտի 6-ի որոշման` Շուշանաշվիլի եղբայրներին հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 223 պրիմ հոդվածի երկրորդ մասով` գողություն, և 181 հոդվածի ա) և գ) կետերով` դրամաշորթություն:
Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայում մեկ այլ հայտնի «օրենքով գող» Դեդ
Հասանի` Հասան Ուսոյանի դեմ մահափորձից հետո շատ էր խոսվում նրա և Լաշա Շուշանաշվիլու սերտ կապերի մասին: