Թեյլոր Սվիֆտը 50 000 դոլար կծախսի Beatles խմբի իրերից մեկն իր ընկերոջը՝ Հարի Սթայլսին Ծննդյան տոներին նվիրելու համար: 23-ամյա երգչուհին շատ է ցանկանում լեգենդար OneDirection խմբի անդամին, ով իր ընկերն է, յուրահատուկ նվեր անել։ Սթայլսը ցնցվել է, երբ իմացել է, թե ինչքան է երգչուհին պատրաստվում ծախսել այդ իրը գնելու համար:
Աղբյուրը Daily Star հրատարակությանը պատմել է, որ «Հարին մեկուկես հազար դոլար է ծախսել երգչուհու ծննդյան օրը նրան նվեր գնելու համար, և այժմ վերջինս ցանկանում է վարձահատույց լինել: Նա զանգահարել է Լիվերփուլում գտնվող խանութներից մեկն այն ակնկալիքով, որ կկարողանա մի որևէ յուրահատուկ իր գնել 40-50 հազար դոլարով»: Այս ամիս երգչուհին 23 տարեկան է դարձել և բրիտանացի երգիչը նրան տարբեր իրեր է նվիրել՝ հայտնի բրենդներից։







































