Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Սիրիան է, որտեղ աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհվել է 28 լրագրող։ Այս մասին հաղորդում է VZ-ը: Իսկ ամբողջ այս տարվա ընթացքում աշխարհում բռնության զոհ է դարձել 67 լրագրող:
Երկրորդ տեղում Սոմալին է. այստեղ զոհվել է ԶԼՄ-ների 12 աշխատակից: Պակիստանը, որտեղ զոհվել է 7 լրագրող, երրորդ տեղում է։
Լրագրողների համար վտանգավոր են նաև Բրազիլիան, որտեղ սպանվել է 4 մարդ, Մեքսիկան, Նիգերիան, Հնդկաստանը, Էկվադորը, Թայլանդը, Բանգլադեշը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Կամբոջան, որտեղ զոհվել է մեկական լրագրող։
Այս տարի զոհված լրագրողների թիվը կրճատվել է Մերձավոր Արևելքում` բացի Սիրիայից, և Հարավային Աֆրիկայի երկրներում:
Ռուսաստանում այս տարվա ընթացքում սպանվել է մեկ լրագրող:
Սակայն, եթե նախկինում լրագրողներին սպանում էին մասսայականորեն, ապա այժմ աճել է մահացությունը ռազմական գործողությունների և վտանգավոր հանձնարարությունների (օրինակ` բողոքի ցույցերը լուսաբանելը) կատարման ընթացում։






































