ԱՄՆ պաշտոնաթող զինվորական Բենջամին Պիրս Բիշոպը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ լրտեսության ու տանը գաղտնի փաստաթղթեր պահելու մեղադրանքով, որոնք վերաբերել են, մասնավորապես, Չինաստանի նկատմամբ ԱՄՆ ռազմավարությանը:
Այդ տեղեկությունները մեղադրյալը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել է իր չինացի ընկերուհուն, ում հետ հանդիպում էր 2011թ. հունիսից:
Մեղադրյալն ընդունել էր մեղքը ու խոստացել համագործակցել հետաքննության հետ՝ հայտնում է NBC-ն:












































