27-ամյա մոդել և դերասանուհի Բար Ռաֆաելիի գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը մարմնամարզությունների մեջ է։ Այս մասին գրում է Spletnik-ը:
«Ես երբեք չեմ փորձել ոչ մի տեսակի դիետա և խուսափում եմ նիհարելու համար հատուկ մթերքներից: Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է օրգանիզմի համար: Եթե պետք է ինձ կարգի բերեմ նկարահանումից կամ ցուցադրությունից առաջ, մեծ ջանքերով մարզվում եմ և ուտում միայն հավի միս ու աղցան: Իսկ առհասարակ, ուտում եմ, ինչ ցանկանում եմ, սակայն՝ ոչ շատ:
Առաջին բանը, ինչ անում եմ նկարահանումից հետո, հեռացնում եմ դիմահարդարումս, որին հետևում է տարբեր բնական և կոսմետիկ միջոցներով մաշկիս հարթեցումն ու սնուցումը: Գեղեցկության իմ կանոններից մեկն էլ խիտ և երկար ունքերն են»,- ասել է Ռաֆաելին:








































