Ամեն տարի նորաձևությունն առաջարկում է նոր տենդենցներ: Raut-ը ներկայացնում է 2012 թվականի նորաձևության ամենահիշարժան ականթարթները.
1.Անջելինա Ջոլին «Օսկար»-ի հանձնման արարողության ժամանակ: Հագուստի միջից ամբողջությամբ բաց նրա ոտքը ցնցող տպավորություն թողեց:
2.Ստելլա Մաքքարտնիի երկնագույն հագուստը:
3.Բյոնսեի մարմինը: Որոշ երիտասարդ մայրիկներ պնդում են, որ ծննդաբերությունից հետո իրենց ավելի սեքսուալ են համարում: Բյոնսեն դրա կենդանի ապացույցն է:
4. 007 գործակալի պիջակը: Տեսնելով այն` Դենիել Քրեյգը պիջակի նոր ոճ «առաջ քաշեց»` խիստ և ուղիղ:
5.Մայլի Սայրուսի սանրվածքը: Նա կտրեց իր գեղեցիկ, երկար մազերը և հանրությանը ներկայացավ շատ կարճ սանրվածքով: Այս տենդենցը ևս շատ արագ տարածվեց: Նույն բախտին արժանացան Ռիհաննայի և Անն Հեթեուեյի մազերը:
6.Միշել Օբաման և Անն Ռոմնին նույն կերպարով: Իրենց` նախագահի թեկնածու ամուսիններից հետո նրանք երկրորդ տեղում են` նույն գույնի զգեստ կրելու պատճառով:







































