ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սատարում է կոնգրեսում զենքի վաճառքի արգելքի մասին օրինագծի քննարկման գաղափարը, բայց կարծում է, որ դա բռնությունը դադարեցնելու միջոցներից մեկն է միայն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիի հայտարարությունը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նախագահը սատարում է սենատոր Ֆանսթայնի գաղափարը, որի համաձայն՝ պետք է վերածնվի զենքի վաճառքն արգելող օրենքը, բայց Օբաման կարծում է, որ խնդիրն ավելի լայն է:
Քարնին նշել է, որ նախագահը անհրաժեշտ է համարում համազգային երկխոսություն անցկացնել բռնության դեմ պայքարի խնդիրները քննարկելու համար:
ԱՄՆ-ում զենքի վերահսկման հարցը սրվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ 20-ամյա Ադամ Լանզան գնդակահարել է 27 մարդու, այդ թվում 20 երեխայի:










































