Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն գովեստի խոսքեր է հասցեագրել «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին: Վալդանոն նշել է, որ իր հայրենակցին հաջողվել է մեծ նվաճումների հասնել մադրիդյան ակումբի գլխավորությամբ:
«Սիմեոնեն գերազանց աշխատանք է իրականացնում: Նրա համար յուրաքանչյուր հաջորդ խաղը եզրափակիչ է: Կարելի է ընդունել կամ չընդունել Սիմեոնեի խաղային փիլիսոփայությունը, բայց նրան հաջողվել է փոխել «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստների և երկրպագուների հոգեբանությունը, ովքեր իրենց վատ ճակատագրով դատապարտված էին համարում:
Դիեգոն ստիպեց նրանց մոռանալ ճակատագրի մասին»,- Marca-ն մեջբերում է Վալդանոյի խոսքերը:









































