Ադրբեջանցիների կողմից ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված սեմինարում ազերի պատվիրակները այն եզրակացությանն են հանգել, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունները պահպանվում են:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը, Ադրբեջանի պատգամավորները նաև ելույթ կունենան Մերիլենդի համալսարանում մարտի 27-ին կազմակերպվելիք խորհրդաժողովում, որտեղ կքննարկեն ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների ու համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Նրանց կարծիքով, ԱՄՆ-ը այսօր գործում է ոչ թե իր սեփական, այլ հայերի շահերին ի նպաստ:






































