Վերջին շրջանում շատ են հրապարակումները Ռուսաստանի «աֆղանական» նոր քաղաքականության վերաբերյալ: Այս առումով հատկանշական է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը, համաձայն որի` Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:
Նախագահները քննարկել են վերջերս տեղի ունեցած համատեղ օպերացիան, երբ վերացվել էին մի շարք լաբորատորիաներ, որոնք զբաղված են եղել թմրանյութերի արտադրությամբ: Նշվել է, որ Աֆղանստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունների հաջող համագործակցության արդյուքնում օպերացիան բարեհաջող է ավարտվել, ինչը թույլ է տվել նոր ծրագրեր նախանշել այս ոլորտում: