Անգլիայի և Շոտլանդիայի սահմանին՝ A68 մայրուղու վրա, հայտնվել է շինծու անցակետ՝ գրում է The Telegraph-ը:
Անցակետը հայտնվել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեից մի քանի օր առաջ:
Խաղարկության հեղինակներն են լուսանկարիչ Ջոն Փարքեր Լին և նրա անգլիացի ու շոտլանդացի ընկերները: «Այդ դեբատներին պետք է հումոր ավելացնել»,- իր գործողությունները պարզաբանել է Լին:
Հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:









































