AS-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատարները նոր համաձայնագրեր են ստորագրել ակումբի հետ: Խոսքը Լիոնել Մեսսիի, Չավիի ու Կարլես Պույոլի մասին է:
Մեսսիի համաձայնագրի ժամկետը լրանում էր 2016թ. հունիսի 30-ին: Այն երկարաձգվեց ևս 2 տարով: Երկու տարով երկարաձգվեց նաև Չավիի պայմանագիր ժամկետը, որը լրանալու էր 2014թ. հունիսի 30-ին:
Պույոլը նույնպես «Բարսա»-ում հանդես կգա մինչև 2016թ. հունիսի 30-ը: Նրա նախորդ համաձայնագրի ժամկետը լրնում էր 2013թ. ամռանը:











































