Thursday, 18 06 2026
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

Ձյունը կաթվածահար է արել Երևանը (տեսանյութ)

Արդեն երկու օր է՝ ինչ հանրապետությունում ձյուն է տեղում: Առատ ձյան հետևանքով կաթվածահար է Երևանի քաղաքային տրանսպորտը, հատկապես քաղաքի բարձրադիր հատվածներում: Երկու օրվա ընթացքում տեղացած ձյան պատճառով առաջացած մերկասառույցը դժվարացրել է երթևեկությունը: Հարց է առաջանում՝ քաղաքի կոմունալ ծառայությունները պատրա՞ստ են նման ծավալով աշխատանքների իրականացմանը:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից մեզ հայտնեցին, որ շուտով կտեղեկացնեն, թե ինչ ծավալով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում քաղաքում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքում ստեղծված իրավիճակի մասին իր կարծիքը հայտնեց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նշեց, որ քաղաքում ստեղծված իրավիճակը վատ է՝ տարածված է ցեխը մայրուղիներում, մայթերում, քաղաքում խցանումներ են, անհարմարություններ, իսկ թե որտեղ են աշխատում ձնամաքրման համար նախատեսված մեքենաները՝ անհասկանալի է:

«Միշտ հայտարարվում է, որ մաքրող մեքենաները պատրաստ են ձմեռվան: Տեղումների նման առատության պայմաններում քաղաքի կոմունալ ծառայությունները պետք է աշխատեն հերթափոխով, անընդհատ: Եթե ձյուն է տեղում, անընդհատ պետք է աշխատել:

Շատ հեշտ է աղը ցանել քաղաքում, ցեխը տարածել և ձեռքերը լվալ: Աղը վնասում է և՛ բնությանը, և ասֆալտին, և՛ կոշիկներին: Սա ձնամաքրման հետամնաց ձև է: Աղը պետք է ցանել բացառիկ դեպքերում, որտեղ վթարների վտանգ կա, որտեղ մեծ թեքություն է, այդպիսի պրակտիկա վաղուց չկա քաղաքակիրթ երկրներում: Ամբողջությամբ քաղաքում աղ ցանելու անհրաժեշտություն չկա, և նպատակահարմար էլ չէ»,- տեսակետ հայտնեց Արմեն Պողոսյանը՝ շարունակելով, որ նման պայմաններում ամբողջ օրվա ընթացքում պետք է աշխատեն ձնամաքրման աշխատանքների համար նախատեսված մեքենաները:

Արմեն Պողոսյանը նկատեց, որ քաղաքում նույն դժվարություններն են առաջացել, ինչ անցյալ տարի ձյան տեղումների ժամանակ: «Խոստումները լսում ենք, իսկ քաղաքի ընդհանուր վիճակը մեզ չի բավարարում»,- հստակեցրեց նա:

Տեսանյութը՝ 2012թ. դեկտեմբերի 17-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում