Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Բրազիլիայի Սանթոս քաղաքում շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն եւ, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Ալեքսանդր Ֆիերի (Բրազիլիա) եւ Դիեգո Ֆլորեսի (Արգենտինա) հետ:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ֆիերը:









































